Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է թեթեւագույն քաշում IBՕ վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանին:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի բռնցքամարտիկին` Յոնի Պերեսի հետ դիտարժան մենամարտում տարած վերջին հաղթանակի եւ IBՕ վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ: Նախագահը նորանոր հաղթանակներ է մաղթել աշխարհի չեմպիոնին՝ ընդգծելով, որ Հայաստանում ուշիուշով հետեւում են նրա բոլոր մենամարտերին եւ հպարտանում՝ ինչպես նրա, այնպես էլ սպորտի բնագավառում մյուս հայրենակիցների հաղթանակներով:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Վախթանգ Դարչինյանը խորհրդանշական է համարել, որ մենամարտը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, եւ ավարտվել իր հաղթանակով: