Մատչելիության հղումներ

Մինսկում ոգեկոչում են 40 օր առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը


Մինսկում այսօր նախատեսված են մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում 40 օր առաջ տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակի արարողություններ:

Ապրիլի 11-ին Բելառուսի մայրաքաղաքի մետրոպոլիտենում իրականացված պայթյունի հետեւանքով 14 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Տասնյակ տուժածներ մինչ օրս հիվանդանոցներում են:

Ահաբեկչությունից օրեր անց Բելառուսի իշխանությունները հայտարարեցին ահաբեկիչներին ձերբակալելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG