Մատչելիության հղումներ

Պետֆիլհարմոնիկը կներկայացնի դուդուկի կոնցերտ


Կոմպոզիտոր Հենրիկ Անասյանը «Դուդուկի կոնցերտ»-ը գրել է դուդուկի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար, ստեղծագործության հիմքում ժողովրդական «Վարդ կոշիկս» երգի մեղեդին է: Հայաստանում կոնցերտն առաջին անգամ կկատարվի մայիսի 20-ին ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մենակատար դուդուկահար Գեւորգ Դաբաղյանի կողմից: Կոնցերտը բաղկացած է 3 մասից:

«Դուդուկի կոնցերտ»-ը գրելիս Հենրիկ Անասյանը հաշվի է առել ազգային այս նվագարանի նկատմամբ աճող հետաքրքրությունն ամբողջ աշխարհում, նաեւ որոշել է «կոտրել այն կարծրատիպը, թե դուդուկը միայն թախծոտ մեղեդիներ է հնչեցնում»: Կոնցերտը առաջին անգամ հնչել է 2010-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում` աշխարհահռչակ «Սիմոն Բոլիվար» նվագախմբի կատարմամբ:

Հայ դասական երաժշտությանը նվիրված համերգի ընթացքում կհնչեն նաեւ Արամ Խաչատրյանի թիվ 2 Սիմֆոնիան եւ Խաչատուր Ավետիսյանի «Քանոնի կոնցերտ»-ը, որը նվիրվում է կոմպոզիտորի ծննդյան 85 ամյակին:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG