Մատչելիության հղումներ

Եվրամիության դեսպանները հանդիպել են Դաշնակցության պատվիրակության հետ


Այսօր Դաշնակցության պատվիրակությունը` կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, հանդիպել է Հայաստանում Եվրամիության դեսպանների հետ:

Դաշնակցության մամուլի ծառայության փոխանցմամբ` դեսպաններին ներկայացվել են կուսակցության տեսակետները երկրում տեղի ունեցող գործընթացների, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ ընդհանրապես ընտրական գործընթացի, Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացը Թուրքիայի կողմից սառեցնելու վերաբերյալ:

Եվրամիության կողմից հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Նիդերլանդների դեսպանները, Եվրամիության այլ պաշտոնյաներ, Դաշնակցությունից` կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը եւ կուսակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG