Մատչելիության հղումներ

Ղազախստանը պատրաստվում է զինծառայողներ ուղարկել Աֆղանստան


Ղազախստանի խորհրդարանը ընդունել է օրինագիծ, համաձայն որի` այդ երկրի դեռեւս չճշտված քանակությամբ զինծառայողներ ՆԱՏՕ-ի զորախմբի կազմում Աֆղանստանում կմասնակցեն անվտանգության 6-ամսյա գործողություններին:

Այդպիսով, Ղազախստանը կդառնա Կենտրոնական Ասիայի առաջին երկիրը, որը ռազմական կոնտինգենտ կունենա ՆԱՏՕ-ի կազմում:

Դեռեւս հայտնի չէ, թե ղազախստանցի զինծառայողները երբ են մեկնելու Աֆղանստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG