Մատչելիության հղումներ

Մեղադրանքի հաստատվելու դեպքում Ստրոս-Կանին սպառնում է 25 տարվա ազատազրկում


Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը, ով մի քանի օր առաջ ձերբակալվել է Նյու-Յորքում` հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական բռնություն գործադրելու եւ բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքով, այսօր պետք է ներկայանա դատարան, որտեղ լսվելու է նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Առաջադրված մեղադրանքի հաստատվելու դեպքում Ստրոս-Կանին սպառնում է 25 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG