Մատչելիության հղումներ

Մինսկում հանդիպում են ԱՊՀ-ի երկրների վարչապետները


Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կանցկացվեն մի շարք քննարկումներ` ԱՊՀ-ի անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ:

Ծրագրում ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի, ԵվրազԷՍ-ի միջպետական խորհրդի, ինչպես նաեւ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի մաքսային միության բարձրագույն մարմնի նիստերն են:

Մինսկում է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նախօրեին հանդիպում է ունեցել բելառուս պաշտոնակից Միխայիլ Մյասնիկովիչի հետ: Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպմանը եւ ընդլայնված կազմով բանակցություններին հաջորդել է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG