Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր


Լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եղել Ցեղասպանության թանգարանում:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Եժի Բուզեկը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, Հիշողության պուրակում տնկել եղեւնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG