Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը արտոնել է ՀԱԿ-ի մայիսի 31-ի հանրահավաքը Ազատության հրապարակում


Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի երեկվա որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի մայիսի 13-ի իրազեկումը մայիսի 31-ին ժամը 16.00-23.00-ը Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց - Աբովյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG