Մատչելիության հղումներ

Գարեգին 2-րդը հարցազրույց է տվել La nacion-ին


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հարցազրույց է տվել արգենտինական La nacion հեղինակավոր օրաթերթին:

Վեհափառ հայրապետը, մասնավորապես, ասել է, որ հայ ժողովրդի այսօրվա գերագույն նպատակներից մեկն է, որ աշխարհը ընդունի, որ Ղարաբաղում հայ ժողովուրդը իրավունք ունի ազատորեն ապրելու:

Նա ասել է, որ վերջին տարիներին հայ ժողովրդի ձայնը աշխարհում ավելի լսելի է դարձել, հատկապես` երբ տեղի են ունեցել այլ ցեղասպանություններ:

Անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող ցեղասպանություններին եւ պատերազմներին` Վեհափառ Հայրապետը ընդգծել է, որ խաղաղությունը չի կարող պարտադրվել, այն տեւական չի լինելու` եթե հիմնված չլինի արդարության եւ ճշմարտության վրա:


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG