Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանի գլխավոր դատախազը պահանջում է ձերբակալել Քադաֆիին


Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ձերբակալման օրդեր է պահանջել դատարանից, հայտնում է BBC-ն։

Գլխավոր դատախազը պահանջել է նաեւ ձերբակալել Քադաֆիի որդուն՝ Սեիֆ ալ-Իսլամին եւ Լիբիայի հետախուզական ծառայության ղեկավար Աբդուլ աս-Սանուսիին։

Լիբիայի կառավարությունը հայտարարել է, որ չի ճանաչում Միջազգային քրեական դատարանը՝ ընդգծելով, որ չի ստորագրել դատարանի գործունեությունն ընդունող փաստաթուղթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG