Մատչելիության հղումներ

Սիրիայում 6 ընդդիմադիրներ են սպանվել


Սիրիայում անվտանգության ծառայությունների կողմից տարբեր քաղաքներում ընդդիմության բողոքի ցույցերը ցրելու ժամանակ ուրբաթ օրը առնվազն 6 մարդ է սպանվել։

Երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի եւ երկրում բարեփոխումներ անցկացնելու պահանջով արդեն երկու ամիս շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում որոշ տվյալներով ավելի քան 775 մարդ է զոհվել։

Ուրբաթ օրը սիրիական քաղաքներում անցկացված ցույցերի մասնակիցները քանակը նկատելիորեն պակաս էր նախորդներից։ Ընդդիմության ակտիվիստները այս փաստը բացատրում են փողոցներում զինվորականների թվի նկատելի ավելացմամբ եւ այն հանգամանքով, որ մարդկանց արգելում են դուրս գալ տներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG