Մատչելիության հղումներ

Հայաստանում է Իրանի նախագահի հատուկ բանագնացը


Երեւանում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնաց, արտգործնախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին:

Այսօր ընդունելով բանագնացին` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Իրանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունների վերաբերյալ, կարեւորել հայ - իրանական համագործակցությունը` հատկապես էներգետիկայի, տրանսպորտի եւ մի շարք այլ բնագավառներում:

Զրուցակիցները քննարկել են այս տարվա մարտին Հայաստանի եւ Իրանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորել են հայ - իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որի նիստը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս օրերին Թեհրանում:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG