Մատչելիության հղումներ

Շուշան Պետրոսյանն ու Արթուր Իսպիրյանը Էմմիին չեն մեղադրում


Երգիչ Արթուր Իսպիրյանի կարծիքով` այս տարի «Եվրատեսիլ» մրցույթում փոխվել էր ժյուրիի եւ մրցույթի կազմակերպիչների մոտեցումը: - «Անցած տարի գուցե դեպքերն այս կերպ չզարգանային, այս տարի ավելի ուշադրություն էր դարձվում երգին, բայց ամեն տարի շատ դժվար է կանխատեսել նոր մոտեցումները», - նշեց նա:

Իսպիրյանի կարծիքով` թերությունները գեղագիտական մասին էին վերաբերում, եւ ճիշտ չէ անհաջողության պատճառը բեքվոկալին վերագրել: Երգչի կարծիքով` «այս տարի ամենից առաջ պակասում էր լավ թիմը»:

Երգչուհի Շուշան Պետրոսյանը հասցրել է շնորհավորել Էմիին լավ ելույթի համար, եւ կարծում է, որ հնարավոր է` մանկական «Եվրատեսիլ»-ի հաղթանակն է պատճառը, որ Էմմին չհաղթահարեց կիսաեզրափակիչը, քանի որ, ըստ նրա, «մեզ համար շատ համարեցին»:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG