Մատչելիության հղումներ

Շփման գծի հերթական մոնիտորինգը անցել է առանց միջադեպերի


Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը պլանային մոնիտորինգ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ:

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, Ադրբեջանի տարածքին դիտարկման առաքելությունը գլխավորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG