ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Պետրոս Էֆթիմիուն այսօր ժամանել է Բաքու:
Ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Էֆթիմիուն ասել է, թե Ադրբեջանը առաջատար պետություն է տարածաշրջանում, եւ հավելել է. - «Այդ իսկ պատճառով մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում այս պետության հետ կապերին: Իմ այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմի հետ անվտանգության, տնտեսության, բնապահպանության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառներում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված քննարկումների անցկացումը»:
Անցած օրերին ԵԱՀԿ ԽՎ-ի Հայաստանում էր: