Մատչելիության հղումներ

Հալեպում ուսանողների բողոքի ցույցը կոպիտ ուժի գործադրմամբ ցրվել է


Առնվազն 19 մարդ է զոհվել Սիրիայում` նախօրեին նախագահ Ասադի ռեժիմի դեմ բողոքի ցույցի ելած ամբոխի հանդեպ ուժի գործադրման հետեւանքով:

Հոմս եւ Հարրա քաղաքներում տանկերը կրակ են բացել բնակելի թաղամասերի ուղղությամբ:

Թուրքիայի հետ սահմանի մերձավորությամբ գտնվող Հալեպում Սիրիայի անվտանգության ուժերը կոպիտ ուժի գործադրմամբ ցրել են մոտ 2 հազար ուսանողների մասնակցությամբ ցույցը:

Սիրիայում ծայր առած հուզումների ողջ ընթացքում, որոշ տեղացի իրավապաշտպանների տվյալներով, զոհվել է ավելի քան 750 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG