Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Միջազգային հանրությունը պետք է գնահատական տա Ադրբեջանի սադրիչ գործողություններին»


Միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա Ադրբեջանի կողմից հնչող ուժի կիրառման սպառնալիքներին եւ սադրիչ գործողություններին, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն է ներկայացրել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը եւ Մարտենսը քննարկել են Հայաստան - Եվրամիություն գործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG