Մատչելիության հղումներ

Եմենում ցուցարարների վրա իրավապահների բացած կրակից երկու մարդ է զոհվել


Եմենի հարավային Թաիզ քաղաքում այսօր անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա` սպանելով երկու մարդու, վկայում են ականատեսները եւ բժիշկները:

Նույն քաղաքում նախօրեին եւս երկու ցուցարարներ էին սպանվել:

Երկրում արդեն գրեթե երեք ամիս բողոքի ցույցեր են անցկացվում` նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականի պահանջով:

Ակտիվիստների պնդմամբ` Եմենում հուզումների ընթացքում արդեն մոտ 150 մարդ է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG