Մատչելիության հղումներ

Եվրոն արժեզրկվել է դոլարի նկատմամբ


Ուրբաթ օրը եվրոն գրեթե մեկ տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ: Դրա պատճառն այն հաղորդումներն են, թե պաշտոնական Աթենքը կարող է հրաժարվել եվրոյից:

Հունաստանի, ինչպես նաեւ եվրոյի գոտու այլ երկրների իշխանությունները կտրականապես հերքում են նման հեռանկարը:

Նախօրեին, ըստ գերմանական Der Spiegel հանդեսի, ծրագրված էր եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը Լյուքսեմբուրգում:

Եվրոյի գոտու ֆինանսների նախարարների խմբի ղեկավար Ժան Կլոդ- Յունկերը հաստատել է, որ հանդիպումը կայացել է եւ քննարկվել է ֆինանսական իրավիճակը Հունաստանում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG