Մատչելիության հղումներ

Գերված ամերիկացի զինվորի ընտանիքը օգնություն է խնդրում Պակիստանից զինվորականներից


Զինյալների կողմից գերված ամերիկացի զինծառայողի հայրը դիմել է Պակիստանի զինվորականներին` որդում ազատելու հարցում աջակցության խնդրանքով:

Ուրբաթ օրը YouTube-ում հայտնված տեսանյութում Ռոբերտ Բերգդալն ասում է, որ իր ընտանիքը, վստահելով պակիստանյան զինվորական հրամանատարության արհեստավարժությանն ու պատվախնդրությանը, աջակցություն է խնդրում է 2009 թվականի ամռանը գերված որդուն ազատելու հարցում:

Զինվորի հայրը դիմում է Պակիստանի բանակի շտաբի պետին ու հետախուզության ղեկավարին:

25-ամյա Բոու Բերգդալի գտվելու վայրի մասին հստակ տեղեկատվության չկա: Այս շաբաթ ավելի վաղ Associated Press գործակալությունը հրապարակել էր մի տեսագրություն, որտեղ զինվորը կանգնած էր «Ալ Ղաեդա»-ի հետ կախված խմբավորումներից մեկի հրամանատարի կողքին: Տեսագրությունն արված է աֆղանական Փանթիկա նահանգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG