Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական բուհերը` խոշոր հարկատուների ցանկում


Հայաստանի պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության, որում ընդգրկված են նաեւ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` ցանկում ընդգրկված 14 բուհերի եւ կրթական ծառայություն մատուցող կազմակերպությունների մեջ առաջատարը Երեւանի պետական համալսարանն է, որը 106-րդ տեղում է` առաջին եռամսյակում որպես հարկ վճարած 155 միլիոն դրամ (մոտ 420 հազար դոլար) ցուցանիշով: Հաջորդում են Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` 116-րդ տեղ, եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը` 220-րդ տեղ, որոնք առաջին եռամսյակում վճարել են, համապատասխանաբար, 146 միլիոն եւ 77 միլիոն դրամ հարկ:

Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկված կրթական կազմակերպություններն առաջին եռամսյակում պետական բյուջե են մուծել ավելի քան 741 միլիոն դրամ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG