Մատչելիության հղումներ

Հայաստանը «կիսում է ամերիկացիների զգացմունքները Բին Լադենի ոչնչացման առնչությամբ»


«Ներգրավված լինելով ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարում, մենք կիսում ենք ամերիկացիների եւ ահաբեկչության դեմ բոլոր պայքարողների զգացմունքները Բին Լադենի ոչնչացման առնչությամբ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պատասխանելով «Ալ-Ղաիդա»-ի պարագլխի ոչնչացմանը Հայաստանի արձագանքի վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին:

«Մեզ հատկապես մոտ են այդ զգացմունքները, քանի որ այս ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունեցող անձինք ժամանակին ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` ընդգծել է Տիգրան Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG