Մատչելիության հղումներ

Պակիստանը հերքում է «Ալ-Ղաիդա»-ի հետ ունեցած կապի մասին մեղադրանքները


Պակիստանը հերքում է այն մեղադրանքները, թե իր հատուկ ծառայությունները կապ ունեն «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ:

Պակիստանի արտաքին գործերի նախարար Սալման Բաշիրը այսօր հայտարարել է, թե պակիստանյան հետախուզական ծառայությունը` ISI-ը, իր ամերիկացի գործընկերներին միշտ հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ կարեւոր տեղեկատվությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը անվստահություն էր հայտնել Պակիստանի հուսալիության վերաբերյալ` որպես ահաբեկչության դեմ պայքարի գործընկերոջ` այն պատճառով, որ մայիսի 2-ին սպանված «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Ուսամա բին Լադենը մի քանի տարի թաքնվել է այդ երկրի մայրաքաղաքից ոչ հեռու մի վայրում:

Չնայած դրան, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարեւորել է Վաշինգտոնի եւ Իսլամաբադի համագործակցության կարեւորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG