Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ագրովերամշակման ոլորտի ընկերությունների հետ քննարկել է գյուղատնտեսության խնդիրները


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:

Մայրաքաղաքի եւ մարզերի ավելի քան երկու տասնյակ վերամշակող ընկերությունների ղեկավարների հետ «Երեւան գարեջուր» ՓԲԸ-ում անցկացված խորհրդակցությանը ներկա են եղել նաեւ ՀՀ գյուղատնտեսության եւ ֆինանսների նախարարները, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ովքեր ներկայացրել են ագրովերամշակող արդյունաբերության եւ մթերումների կազմակերպման ընթացիկ խնդիրները, հարկային, մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են տարբեր ոլորտների, այդ թվում` ագրովերամշակման ոլորտի մասնավոր տնտեսությունների համար զարգացման նպաստավոր պայմանների ապահովմանը:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը շնշել է, որ հանրապետության խոշոր տնտեսվարողների եւ հարկատուների հետ իր նախաձեռնած հանդիպումները նպատակ ունեն անմիջականորեն տնտեսվարողների հետ քննարկել իրենց խնդիրները, խոսել տարբեր ոլորտների այդ ընկերությունների ներկայի եւ ապագայի, զարգացման ծրագրերի, նաեւ՝ կառավարության հետ համագործակցության մասին: Երկրի ղեկավարի խոսքով, հանդիպումների ընթացքում իր կողմից կարեւորվել եւ այսուհետ էլ կարեւորվելու են պետական եկամուտների կոմիտեի հետ աշխատանքներն ու ընդհանրապես, հարկային մուտքերի հետ կապված ամբողջ գործընթացը:

Այնուհետեւ հանդիպման մասնակիցները երկրի ղեկավարի հետ քննարկել են ոլորտի խնդիրներն ու զարգացման խոչընդոտները, նաեւ` դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG