Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն հանդիպել է Շվեյցարիայի նախագահի եւ Ազգային խորհրդի նախագահի հետ


Պաշտոնական այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բեռնում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-շվեյցարական միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ, որից հետո երկու երկրների ղեկավարները ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են հանդիպման արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG