Մատչելիության հղումներ

Նաթանյահուն առաջարկում է Իրանի կառավարության նկատմամբ անել այն, ինչ արվում է Քադաֆիի նկատմամբ


Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի կառավարության նկատմամբ եւս պետք է իրականացվի այն, ինչ արվում է Լիբիայում` Մուամար Քադաֆիի ռեժիմի նկատմամբ:

Ըստ Նաթանյահուի, Իրանի միջուկային հավակնությունները եւ աշխարհում առավելություններ ունենալու երազանքը անմիջականորեն սպառնում են գլոբալ անվտանգությանը:

Նաթանյահուն Մոսկվա է այցելել երեկ: Նախօրեին Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG