Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարը հաջորդ ամիս կայցելի Հայաստան


Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում երկու երկրների համագործակցության խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նալբանդյանը գոհունակություն է հայտնել երկկողմ բարձր մակարդակով պարբերական շփումների կապակցությամբ, ընդգծելով, որ միայն այս տարվա ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ թե' պետությունների ղեկավարների, թե' վարչապետների եւ թե' արտգործնախարարների մակարդակով:

Հայաստանի արտգործնախարարը ողջունել է նաեւ վրացի գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հաջորդ ամիս նախատեսված այցելությունը Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG