Մատչելիության հղումներ

Իրանական գործակալությունը հաղորդում է Հայաստանի նախագահի Թեհրան կատարելիք այցի մասին


Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թեհրանում մարտի 26-27-ը անցկացվելիք Նովրուզի համաշխարհային փառատոնին մասնակցելու են 5 երկրների` Հայաստանի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքմանստանի եւ Իրաքի նախագահները:

Փառատոնի կազմակերպման աշխատանքներով զբաղվող գրասենյակի միջազգային գործերի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամադ-Ռեզա Ֆորքանին այսօր հայտնել է, որ հանդիպմանը մասնակցելու են նաեւ Ղրղըզստանի փոխվարչապետը, Քաթարի թագակիր արքայազնը, Օմանի արտգործնախարարը եւ «ադրբեջանցի մի պաշտոնյա»:

Բարձրաստիճան պաշտոնյաները հանդիսությունների շրջանակներում հանդիպելու են Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի եւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG