Մատչելիության հղումներ

Ստամբուլի օդանավակայանում իրանական օդանավում արգելված ուղեբեռ է հայտնաբերվել


Ստամբուլի օդանավակայանում իրանական օդանավի ստուգման արդյունքում Թուրքիայի իշխանությունները հայտնաբերել են ուղեբեռ, որն արգելված է ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` ուղեբեռը գտնվել է սովորական զննության ժամանակ: Օդանավի անձնակազմի 7 անդամները ժամանակավորապես ձերբակալվել են:

Միայն ուղեբեռի առգրավումից հետո է իրանական օդանավին թույլատրվել լքել Թուրքիայի տարածքը:

Ուղեբեռի պարունակության մասին մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG