Մատչելիության հղումներ

Միշել Պլատինին վերընտրվեց ՈՒԵՖԱ-ի նախագահ


55-ամյա Միշել Պլատինին չորս տարի ժամկետով վերընտրվեց ՈՒԵԱՖ-ի նախագահ։ Երեքշաբթի օրը Փարիզում կայացած քվեարկությանը մասնակցել են 53 երկրների ներկայացուցիչներ։
Որիշ թեկնածու չէր առաջադրվել։

Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ, երեք անգամ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Պլատինին այս պաշտոնում առաջին անգամ ընտրվել էր 2007 թվականին, քվեարկության արդյունքում առաջ անցնելով շվեդ Լենարտ Յուխանսոնից։

Վերընտրվելով ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում, Պլատինին խոստացել է շարունակել իր ջանքերը ֆուտբոլային ակումբների ծախսերը վերահսկելու համար, ինչպես նաեւ շարունակել պայքարը պայմանավորված խաղերի եւ զանգվածային անկարգությունների ու բռնությունների դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG