Մատչելիության հղումներ

Պակիստանի ածխահանքում պայթյունից 43 մարդ է զոհվել


Պակիստանի պաշտոնյաները հայտարարել են, որ երկրի Բալուշիստան նահանգում ստորգետնյա ածխահանքում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 43-ի, փրկվածներ չկան:

Ածխահանքում փրկարարական աշխատանքները դադարեցվել են:

Հանքերի տեսուչ Իֆիթխար Ահմեդի փոխանցմամբ` ածխահանքը փլուզվել է մեթան գազի պայթյունի հետեւանքով, եւ զոհվածների մեծ մասը խեղդվել են այդ գազից:

Տվյալ ածխահանքը երկու շաբաթ առաջ վտանգավոր էր հռչակվել, սակայն զգուշացումը անտեսվել էր հանքը շահագործողի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG