Բնապահպանները նշում են, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը տնտեսության զարգացման գերակա ոլորտ է հռչակել հանքարդյունաբերությունը` առանց վերլուծելու դրա հետևանքները երկրի կայուն զարգացման ու մրցունակության համատեքստում և առանց ապահովելու համապատասխան բնապահպանական օրենսդրական դաշտ»:
Անտառների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` Թեղուտի պաշտպանության խումբը պահանջում է կառավարությունից «դադարեցնել երկրի բնության ոչնչացումը, ինչը սպասարկում է մի քանի անհատների ու խմբերի շահերը, և ձեռնարկել արմատական քայլեր` արգելելու անտառների ոչնչացումը»: