Մատչելիության հղումներ

Օբաման Նովրուզի առթիվ շնորհավորել է աշխարհի մահմեդականներին


Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տեսաուղերձը` մահմեդական Նովրուզ տոնի առիթով:

Իր տեսաուղերձում շնորհավորելով աշխարհի մահմեդականներին` Օբաման դիմել է նաեւ Իրանի իշխանություններին ու իրանցիներին:

«Մենք ունենք լուրջ հակասություններ, որոնք աճել են ժամանակի ընթացքում: Սակայն այժմ իմ վարչակազմը մտադիր է դիվանագիտական ճանապարհով լուծել մեր միջեւ առկա համալիր տարաձայնությունները, հաստատել կառուցողական հարաբերություններ` ԱՄՆ-ի, Իրանի ու միջազգային հանրության միջեւ», - իր տեսաուղերձում ասել է Բարաք Օբաման:

Նովրուզը, որը համարվում է մահմեդական աշխարհի նոր տարին, սկսվում է մարտի 20-ին եւ տեւում է երկու շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG