Մատչելիության հղումներ

Կոալիցիոն ուժերի ռմբակոծությունից վնասվել է Քադաֆիի նստավայրը


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Լիբիայում ռազմական գործողությունների հսկողությունը փոխանցել կա'մ Մեծ Բրիտանիային, կա'մ Ֆրանսիային, կա'մ էլ ՆԱՏՕ-ին:

Արեւմտյան գործակալությունների հաղորդմամբ` կիրակի օրը մի քանի պայթյուն է որոտացել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում, ռմբակոծությունից վնասվել է նաեւ Լիբիայի առաջնորդ, գնդապետ Մուամար Քադաֆիի նստավայրը:

Աֆրիկյան միությունը եւ Արաբական երկրների լիգան քննադատել են կոալիցիոն ուժերի գործողությունները: Այդ գործողություններին չէ, որ աջակցություն էին հայտնել Աֆրիկյան միությունն ու Արաբական երկրների լիգան, հայտարարել է լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան` ընդգծելով, որ այդ գործողությունների արդյունքում տուժում են նաեւ հասարակ քաղաքացիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG