Մատչելիության հղումներ

Թբիլիսիում վրաց-ամերիկյան կենսաբանական հետազոտությունների լաբորատորիա կբացվի


Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վրաստանյան եւ ամերիկյան պաշտոնյաների մասնակցությամբ կբացվի նոր կենսաբանական հետազոտական հաստատություն, որի նպատակը, պաշտոնյաների փոխանցմամբ, բիոլոգիական ահաբեկչական հարձակումների եւ հիվանդությունների համաշխարհային տարածման դեմ պայքարն է:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, լաբորատորիայի կառուցումն արժեցել է 100 միլիոն դոլար: Այն ֆինանսավորվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից:

«Ռոյթերզ»-ը նաեւ մեջբերում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասի խոսքերը, ով ասել է, թե լաբորատորիայում «որոշ զգայուն հետազոտություններ» անցկացվելու են եւ հետազոտական հաստատությունը բարձր կարգի պահպանության ռեժիմի տակ կգտնվի: Դեսպանը, սակայն, ընդգծել է, որ որեւէ «գաղտնի հետազոտություն» կենսաբանական լաբորատորիայում չի անցկացվելու եւ հերքել է լուրերը, թե այստեղ կարող են բիոլոգիական զենքեր մշակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG