Մատչելիության հղումներ

Ճապոնիան ճիգեր է գործադրում ատոմակայանի ռեակտորների հովացման համար


Ճապոնիան այսօր կրկին պատրաստվում է ուղղաթիռներով մի քանի տոննա ջուր լցնել անցած շաբաթ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից վնասված Ֆուկուշիմա ատոմակայանի ռեակտորների վրա` հույս ունենալով կանխել դրանց գերտաքացումը, ինչը կարող է հանգեցնել ռադիացիայի աղետալի արտահոսքի:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ատոմակայանի շրջակայքից հարյուր հազարավոր մարդիկ են տարհանվել:

Ատոմակայանում ստեղծված իրավիճակը արդեն իսկ գնահատվել է որպես վատթարագույնը` 1986 թվականին ուկրաինական Չերնոբիլի ատոմակայանի աղետից ի վեր:

Ճապոնիան հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար կարող է միջազգային օգնության անհրաժեշտություն առաջանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG