Մատչելիության հղումներ

Երկու ընդդիմադիրներ ազատ են արձակվել


Ազատության հրապարակում կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ ազատ են արձակվել երկու ընդդիմադիրներ` Հարություն Ուռուտյանը եւ Ռոման Մնացականյանը:

Ազատ արձակվելուց ամիջապես հետո Ուռուտյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ուղեւորվեց Երեւան` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին եւ երթին միանալու համար: Նա նույնիսկ ելույթ ունեցավ Ազատության հրապարակում:

Ուռուտյանը 2008 թվականի հետընտրական իրադարձությունների հետեւանքով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր 2008 թվականին նախագահական ընտրությունների օրը ընտրական գործընթացը խոչընդոտելու եւ Սերժ Սարգսյանի վստահված անձին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ:

Պատժի մեկ երկրորդը կրելուց հետո, այսինքն երեք տարի ազատազրված մնալուց հետո նրան այսօր վաղաժամկետ ազատ արձակեցին:

Մյուս ընդդիմադիրը` Ռոման Մնացականյանը ազատ է արձակվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից: Նա մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG