Մատչելիության հղումներ

Վաղը կորոշվեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը


Մադրիդի «Ռեալը» եւ Լոնդոնի «Չելսին» երեկվա հանդիպումների արդյունքում անցել են Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

«Ռեալը» երեկ սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է ֆրանսիական «Լիոնին», իսկ «Չելսին» գոլազուրկ ոչ ոքիով է ավարտել հանդիպումը դանիական «ՖՑ Կոպենհագենի» հետ, սակայն անցել է հաջորդ փուլ, քանի որ առաջին խաղը մրցակցի դաշտում շահել է 2-0 հաշվով։

Այս շաբաթ ավելի վաղ կայացած հանդիպումների արդյունքում քառորդ եզրափակիչ են անցել նաեւ իսպանական «Բարսելոնը», անգլիական «Տոթենհամ Հոթսփուրն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», Դոնեցկի «Շախտարը» եւ Միլանի «Ինտերը»։

Քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վաղը Շվեյցարիայում կայանալիք վիճակահանությամբ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG