Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակ տանող ճանապարհները փակ են


Ոստիկանները փակել են դեպի Ազատության հրապարակ տանող ճանապարհները, որտեղ երեշաբթի օրվանից հացադուլ է անում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ոստիկանները չխոչընդոտել են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանին, կուսակցության Վանաձորի տարածքային ղեկավար Գառնիկ Սահակյանին, ինչպես նաեւ մի քանի լրագրողների մտնել Ազատության հրապարակ: Միայն կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսայանի միջամտությունից հետո նրանք կարողացել են մտնել հրապարակ:

Ազատության հրապարակ հնարավոր չէ հասնել, մասնավորապես, Թումանյան փողոցից եւ Մաշտոցի պողոտայից, ինչի պատճառով խցանումներ են առաջացել:

Ոստիկանները ոչ մի բացատրություն չեն տալիս իրենց գործողությունների վերաբերյալ նույնիսկ այն քաղաքացիներին, որոնք ոչ թե Ազատության հրապարակ են գնում, այլ պարզապես անցում են այդ փողոցներով: Նրանք ասում են, թե հրահանգ են կատարում:

Տարածքում մեկ տասնյակից ավելի երթուղայիններ ու ավտոբուսներ կան, որոնց մեջ նստած են ոստիկաններ: Մեքենաների մեջ դարսված են նաեւ սաղավարտներ ու վահաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG