Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը Երեւանում են:

Այսօր համազեկուցողները հանդիպել են հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների` մասնավորապես «Ա1+»-ի հիմնադիր նախագահ Մեսրոպ Մովսեսյանի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

Համազեկուցողները հանդիպել են նաեւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի եւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ:

Այցի ընթացքում համազեկուցողները հանդիպելու են նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Ակսել Ֆիշերը Հայաստանի հարցով նոր համազեկուցողն է, նա փոխարինում է Գորան Լինդբլադին: Սա Ֆիշերը առաջին այցն է Հայաստան:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG