ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր Փարիզում կհանդիպի Լիբիայի ապստամբների առաջնորդների հետ, ովքեր միջազգային հանրությանը հորդորում են Լիբիայում ոչ-թռիչքային գոտի սահմանել` երկրի նախագահ Մուամար Քադաֆիին հավատարիմ մնացած ուժերին զրկելով օդուժի կիրառմամբ ապստամբների դեմ գրոհներ կազմակերպելու հնարավորությունից:
Արաբական երկրների լիգան հայտարարել է, որ կողմ է ապստամբների առաջարկին: Ծրագրին աջակցում է նաեւ Ֆրանսիան:
Մինչդեռ, Լիբիայում վատ զինված ապստամբները դժվարությամբ են դիմագրավում Քադաֆիի գերազանց հանդերձավորված աջակիցների գրոհներին, որոնք իրենց տրամադրության տակ ունեն նաեւ մարտական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:
Կիրակի օրը երկրի նախագահի աջակիցները ապստամբների դեմ համառ մարտեր են մղել Լիբիական նավթարդյունաբերական Բրեգա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: