Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սամսոն Խաչատրյանը բերման է ենթարկվել


Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկինում հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին այսօր ժամը 16:40-ի սահմաններում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի շրջակայքից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին:

Ըստ Սամսոն Խաչատրյանի որդու` Սարգիս Խաչատրյանի փոխանցած տեղեկությունների, բերման ենթարկողները եղել են դիմակավորված անձինք:

Նախնական տեղեկություններով, նրան բերման են ենթարկել 2011թ. մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանության մեջ մտնելու առնչությամբ։

Օրենքով սահմանված 3 ժամը լրանալուց հետո էլ` ժամը 20:15-ի դրությամբ, Սամսոն Խաչատրյանը դեռեւս ազատ չի արձակվել:

Նույն ժամի դրությամբ, շտապօգնության մեքենա է ժամանել ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին, եւ Սամսոն Խաչատրյանին բժշկական օգնություն է ցուցաբերվում:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG