Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը այցելում է Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան


Կիրակի օրը մեկնարկում է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Ադրոնիուս Աժուբալիսի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երկրներ։

Մարտի 13-14-ը նա այցելում է Ադրբեջան, մարտի 15-16-ը նա կլինի Վրաստանում, իսկ մարտի 17-18-ը Աժուբալիսը կայցելի Հայաստան։

ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի նախագահների, վարչապետերի, արտգործնախարարների, քաղաքական ուժերի , ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Այցի ընթացքում քննարկվելու են ԵԱՀԿ գործունեությունը տարածաշրջանում եւ 2011թվականին Լիտվայի նախագահության առաջնահերթությունները։

Հաղորդագրությունում նշված է, որ ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների կարգավորման առաջնընթացը Լիտվայի ԵԱՀԿ նախագահության առաջնային խնդիրներից է։ Գործող նախագահը կքննարկի «Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը, համագործակցոթւյունը ԵԱՀԿ-ի հետ, մասնավորապես Երեւանի եւ Բաքվի գրասենյակների հետ, կանդրադառնա նաեւ Ժնեւի քննարկումներում արծարծված խնդիրներին»։

ԵԱՀԿ գործող նախագահը մամուլի ասուլիսներ է ունենալու Բաքվում, Թբիլիսիում եւ Երեւանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG