Մատչելիության հղումներ

Եմենում ոստիկանների ու ցուցարարների միջեւ նոր բախումների հետեւանքով զոհեր կան


Եմենում կիրակի օրը վերսկսվեցին ընդդիմության բողոքի ակցիաները։ Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Ալի Աբդալա Սալեհի հրաժարականը, որն իշխում է արդեն 32 տարի։

Շաբաթ օրը անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել։ Բախումների արդյունքում վիրավորվածներից եւս 1 մարդ մահացավ այսօր առավոտյան։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հակամարտ կողմերին «առավելագույն զսպվածության» կոչ է արել ու դատապարտել Եմենի կառավարությանը «անհամարժեք ուժ» կիրառելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG