Մատչելիության հղումներ

Կայացավ Հայաստան-ԵՄ Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը


Մարտի 11-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ստորաբաժանման տնօրեն, Հայաստանի հետ Ասոցիացման համաձայնագրի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը արձանագրել են, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել եւ մտքեր են փոխանակել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ, ամփոփվել են 2011թ. տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները եւ քննարկվել օրակարգային այլ հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG