Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսրին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսիանը ասյօր ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին:

«Խորապես ցնցված եմ Ճապոնիան պատուհասած ողբերգական տարերային աղետի բոթից։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների կապակցությամբ»։

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը «զորավիգ է բարեկամ Ճապոնիային». - «Մեր անկեղծ ցանկությունն է համեստ կարողությունների չափով օժանդակել այս սարսափելի աղետի հետեւանքների վերացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG