Մատչելիության հղումներ

Աղետալի երկրաշարժ, ցունամի` Ճապոնիայում


Մինչեւ 10 մետր բարձրություն ունեցող հզոր ցունամին հեղեղել է Ճապոնիայի հյուսիս-արեւելյան ափամերձ շրջանները` 8.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո:

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն ասել է, որ երկրաշարժը «մեծ վնասներ» է հասցրել:

Ուղղաթիռից արված նկարահանումներում երեւում է, թե ինչպես են ցունամիի ալիքները ավերում ափամերձ գյուղերը:

Երկրաշաժը խոշոր հրդեհների պատճառ է դարձել: Կրակը մոլեգնում է, մասնավորապես, Տոկիոյից արեւելք տեղակայված նավթավերամշակման ձեռնարկությունում:

Ճապոնիայի որոշ ատոմակայաններ ավտոմատ կերպով դադարեցրել են աշխատանքը, եւ պաշտոնյաների հավաստիացմամբ` ռադիացիայի արտահոսք չի գրանցվել:

Հաղորդվում է որոշ զոհերի եւ մեծ թվով վիրավորների մասին, սակայն առայժմ հստակ տվյալներ չկան:

Strong Quake Hits Japan, Triggering A 10-Mete
please wait

No media source currently available

0:00 0:02:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG