Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ադրբեջանի դիրքորոշման մեջ որոշակի առաջընթաց կա»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ռիգայում մեկնաբանելով մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները, ասել է, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ որոշակի առաջընթաց կա:

«Նովոստի Արմենիա» գործակալության հաղորդմամբ, Լատվիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի որոշակի համաձայնության հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ` ընդգծելով, որ խոսքը երեք հիմնարար սկզբունքների մասին է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում:

«Այդ սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուց հետո կարող է սկսվել բանակցությունների նոր փուլ: Սկզբունքների շուրջ համաձայնությունը դա միայն բանակցությունների սկիզբն է, ոչ թե վերջը», - ասել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG