Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի նախագահը կայցելի Ադրբեջան, Վրաստան, Հայաստան


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան` իշխանությունների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկելու տարածաշրջանում ԵԱՀԿ-ի գործունեությունը եւ 2011 թվականին Լիտվայի նախագահության ներքո կազմակերպության առաջնահերթությունները:

ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, տարածաշրջանում սառեցված հակամարտությունների խնդիրը Լիտվայի նախագահության առաջնահերթությունն է, եւ այցի ընթացքում Աուդրոնյուս Աժուբալիսը քննարկելու է, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Աժուբալիսը Երեւանում կլինի մարտի 17-ին եւ 18-ին` Բաքու եւ Թբիլիսի այցելելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG